• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 20:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:35, 10 Ապրիլ 2015

Թուրքիայում այլազգի լրագրողներին թշնամաբար են վերաբերվում

Թուրքիայում այլազգի լրագրողներին թշնամաբար են վերաբերվում

«Լրագրողների պաշտպանության միություն» (ԼՊՄ- CPJ) միջազգային կազմակերպությունը կոչ է արել Թուրքիային ավելի հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ նկատմամբ: Թուրքական ընդդիմադիր «t24» լրատվակայքի համաձայն՝ ԼՊՄ-ն մի հայտարարություն է տարածել՝  գերմանացի ֆոտոլրագրող Անդի Սպիրայի՝ Թուրքիա մուտքի արգելքի և Ֆրեդերիկ Գիրդինքի՝ որպես ահաբեկիչ դատարանի առաջ կանգնեցվելու փաստի կապակցությամբ:

ԼՊՄ-ի եվրոպական և միջինասիական ծրագրերի համակարգողր Նինա Օգնիանովայի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ գերմանացի ֆոտոլրագրողը Թուրքիա էր եկել Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի միջոցառումներին հետևելու համար, իսկ հոլանդացի Գիրդինքին հետաքրքրում էր քրդական հարցը:

«Հատկապես Հայոց ցեղասպանության և քրդական հարցի նման զգայուն թեմաների ուղղությամբ աշխատող միջազգային լրագրողների նկատմամբ Թուրքիան թշնամական վերաբերմունք է ցուցաբերում: Մենք կոչ ենք անում թուրք պաշտոնյաներին, որպեսզի հնարավորություն տան լրագրողներին՝ ազատորեն կատարելու իրենց աշխատանքը»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցվում է, որ Սպիրան Թուրքիա էր եկել Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին հետևելու համար, սակայն հենց օդանավակայանում ձերբակալվել էր «ծայրահեղ իսլամիստական» կապեր ունենալու մեղադրանքով և մեկ օր հետո հետ ուղարկվել Գերմանիա: Իսկ անկախ լրագրող Ֆրեդերիկ Գիրդինքը մեղադրվել էր սոցցանցերում և իր վարած սյունակներում «Քուրդիստանի բանվորական կուսակցության»(ՔԲԿ-PKK) և «Քուրդիստանի կոմունիստական խմբավորման» (KCK) քարոզչության մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}