Տարածաշրջան08:29, 10 Ապրիլ 2015
Թուրքիան «TANAP»-ի իր բաժնեմասը վաճառելու ցանկություն է հայտնել
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզն անդրադարձել է Իրանի` «TANAP» տրանսանատոլական գազատարի նախագծում բաժնեմաս ունենալու ցանկության հետ կապված խոսակցություններին: Ըստ թուրքական «Հաբեր թուրք» լրատվականի` վերջինիս խոսքով լավ կոմերցիոն առաջարկ լինելու դեպքում իրենք պատրաստ են վաճառել իրենց բաժնեմասը:
«Շահավետ կոմերցիոն պայմանների և ռազմավարական համագործակցության առումով հարմար առաջարկ լինելու դեպքում նման գործարք հնարավոր է թե՛ մեր, թե՛ SOCAR-ի (ադրբեջանական կողմ) դեպքում»,- ասել է թուրք նախարարը: Նշենք, որ Տրանսանատոլական գազամուղով նախատեսվում է ադրբեջանական Շահ Դենիզ նավթահանքից Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազը հասցնել մինչև Եվրոպայի հետ սահման:
Թաներ Յըլդըզն անդրադարձել է նաև օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իրան կատարած այցի ընթացքում իրանական գազի գնի շուրջ տեղի ունեցած քննարկումներին: Յըլդըզն ասել է, որ Իրանին ուղղված իրենց ուղերձը պարունակել է հետևյալ միտքը. Թուրքիան կարող է մեծացնել իրանական կողմից գնվող գազի ծավալները, սակայն դա կլինի միայն գնի նվազեցման պայմանով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |