Տարածաշրջան13:29, 11 Ապրիլ 2015
Թուրքիան ցանկանում է ձեռք բերել անտեսանելի ռազմական ինքնաթիռներ

Թուրքիայի օդուժը մշակում է ռազմական ինքնաթիռների նոր նախագիծ, որին տրվել է «Գյոլգե» (Ստվեր) անունը: Թուրքական «teknokule.com» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիան փորձում է ձեռք բերել նորագույն ռազմական ինքնաթիռներ, որոնք 300 կմ. շառավիղով կարողանում են խաթարել բոլոր ռադարների աշխատանքը, ինչի արդյունքում անտեսանելի են դառնում: Եթե Թուրքիան ստանա «անտեսանելի» ինքնաթիռները կիրառելու իրավունքը, ապա հակառակորդ երկրները այլևս չեն կարողանա ֆիքսել և վնասազերծել թուրքական մարտական ինքնաթիռները:
Մինչև օրս նմանատիպ ինքնաթիռներ կիրառվում են միայն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից: Հայտնի է դարձել նաև, որ նախագծի համար կազմակերպված աճուրդում պայքարում են 2 ամերիկյան և 2 թուրքական ընկերություններ՝ «SEVRONİK»-ը, «TEMPUS»-ը «ASELSAN»-ը և «Duygu Havacılık ve Savunma»-ն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |