• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 17:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:58, 13 Ապրիլ 2015

Թուրք պատգամավորն ակնկալում է, որ Վատիկանը ներողություն կխնդրի Թուրքիայից

Թուրք պատգամավորն ակնկալում է, որ Վատիկանը ներողություն կխնդրի Թուրքիայից

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ – TBMM) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ահմեթ Բերաթ Չոնքարը անդրադարձել է ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինի այն խոսքերին, ըստ որոնց «»20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականցվել է հայերի նկատմամբ»:

Թուրքական «haber7.com» լրատվակայքի համաձայն՝ Չոնքարը մասնավորապես ասել է. «Ինչպես տեսնում ենք, արևմուտքը Թուրքիայի հանդեպ շրջափակման գործողություն է իրականացնում, որը քայլ առ քայլ ի ցույց է դրվում:  Որպես միջազգային համակարգում ընդունված կառույցի ղեկավար և որպես այդ պետության նախագահ՝ Պապի այս հայտարարությունը տեղին չէր: Ակնհայտ է, որ Պապն այն մարդը չէ, ով համապատասխան իրավասություն, գիտելիքներ ու տեսակետներ ունի նմանօրինակ հարցին գնահատական տալու համար»:

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաև հիշեցրել է, որ Թուրքիայի տեսակետը խնդրո առարկա թեմայի շուրջ շատ հստակ է. Թուրքիան միանգամայն հանգիստ  է 1915թ. կատարվածի առումով և բացել է իր բոլոր արխիվները, պատրաստ է գիտնականների հանձնաժողով ստեղծել պատմական փաստերն ուսումնասիրելու համար:

«Խորհրդարանների կամ երկրների նախագահները իրավասու չեն այս թեմայով կարծիք հայտնելու: Այս կերպ հնարավոր էլ չէ որևէ բանի հասնել: Մենք բացահայտորեն հայտարարում ենք, որ Վատիկանի մոտեցումը այս հարցում սխալ է: Անձամբ ես ակնկալում եմ, որ Վատիկանը կվերանայի այս հարցը և Թուրքիայի հանդեպ այս առումով իր սխալների համար ներողություն կխնդրի», - հայտարարել է Չոնքարը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}