• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 20:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:56, 20 Ապրիլ 2015

Էրդողանը սպառնում է. «Հայերը մեծ վնաս են կրելու»

Էրդողանը սպառնում է. «Հայերը մեծ վնաս են կրելու»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Թուրքիայի Քոջաելի քաղաքում ունեցած ելույթի ժամանակ կրկին խոսել է Հայոց ցեղասպանության, Հռոմի Պապի ելույթի ու Եվրախորհրդարանի (ԵԽ) ընդունած բանաձևի մասին:  Էրդողանը կրկնել է նախորդ անգամվա մտքերն`ասելով, որ այդ որոշումներն ու ուղերձները իրենց համար նշանակություն չունեն: «Դրանք մեր մի ականջից մտնում ու մյուսից էլ դուրս են գալիս»,-ասել է վերջինս:

Ինչպես հայտնում է թուրքական «Ihlas» լրատվական գործակալությունը, Էրդողանը դիմել է ամբողջ աշխարհին ու հատկապես հայերին. «Այս խնդիրը պատմությունից կտրելու ու որպես քաղաքական գործիք օգտագործելուց ամենամեծ վնասը հենց հայերն են կրելու: Մենք գիտենք, որ այս խնդիրը հայերին պաշտպանելու հետ որևէ կապ չունի»:

Էրդողանը կրկին խոսել է Թուրքիայում բնակվող տասնայակ հազարավոր հայերի մասին: Ըստ նրա` այդ երկրում օրինապես ապրում է 40 հազարանոց հայ համայնք, իսկ հայ ներգաղթյալների թիվը կազմում է 80 հազար:

«Այդ մենք էինք, որ Վանա լճի Աղթամար կղզում վերականգնեցինք հայկական եկեղեցին ու դրա դռները բացեցինք աշխարհի բոլոր հայերի համար: Մենք մեր խղճի առջև մեր պարտքը կատարում ենք: Այդքանից հետո ինչպե՞ս է լինում, որ մեր հանդեպ նման քայլեր եք անում: Ամբողջովին քաղաքական նպատակներ հետապնդող ու Թուրքիայի դեմ ուղղված այս արշավից ոչինչ դուրս չի գա: Սակայն այս գործից հայերը մեծ վնասով դուրս կգան»:

Էրդողանը նաև նշել է, որ իրենք հայերի հետ խնդիր չունեն ու օրինակ բերել Ստամբուլի հայաշատ թաղամասերում ապրող հայերին, որոնք ապրում են թուրքերի հետ կողք կողքի: Էրդողանը կրկնել է սփյուռքի ու Հայաստանի հետ կապված բոլորին ծանոթ թեզն այն մասին, որ վերջիններս Թուրքիայի մեկնած բարեկամության ձեռքն օդում են թողնում: Ելույթի վերջում էլ խոսել է արխիվների մասին` ասելով, որ Թուրքիայի արխիվները միշտ բաց են, և բոլոր ցանկացողները կարող են գալ և ուսումնասիրել դրանք:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}