• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 20:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:51, 21 Ապրիլ 2015

Radikal. Թուրքիան Եվրոպայում տանուլ է տվել «ցեղասպանության պայքարը»

Radikal. Թուրքիան  Եվրոպայում տանուլ է տվել  «ցեղասպանության  պայքարը»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ ապրիլի 24-ին,  ընդամենը մի քանի օր է մնացել, և Անկարան արդեն խուճապի մեջ է: Նման կարծիք է հայտնել Թուրքական «Radikal» պարբերականի վերլուծաբան Սերքան Դեմիրթաշը: Նա վերլուծել էպաշտոնական Անկարայի քայլերն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առաջացրած իրարանցումը Թուրքիայում:

«Անկարան փորձում է զգացնել չտալ, բայց միմյանց հաջորդող բանաձևերի պատճառով մեծապես անհանգստացած է» - նկատել է տալիս Դեմիրթաշն ու անդրադառնում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից նախօրեին հրապարակված ցավակցական հայտարարությանը: Ըստ նրա Դավութօղլու հայտարարությունը Էրդողանի նախորդ տարվա  ուղերձից տարբերվում է մասնավորապես այն բանով, որ հրապարակվել է ոչ թե ապրիլի 24-ից մեկ,  այլ չորս օր առաջ:

«Կարելի է ասել, որ այդպիսով Անկարան նպատակ ունի  Թուրքիայի այd ժեստը երկար պահել օրակարգում, որպեսզի խոսվի, քննարկվի և իր ազդեցությունն ունենա բոլոր այն երկրների վրա, որոնք կարող են ցեղասպանությունը ճանաչելու մտադրություն ունենալ»:

Բացի այդ Դավութօղլուի հայտարարության մեջ ուշագրավ նորույթը, ըստ Դեմիրթաշի, այս տարի ապրիլի 24-ին Պոլսի Հայոց պատրիարքարանում կայանալիք պատարագի մասին հիշատակումն է, որը կարող է գնահատվել որպես Թուրքիայի կողմից փորձ՝ հասկանալու ապրիլի 24-ի իրողությունը և նոր կերպ արտահայտվելու:

Դեմիրթաշը նաև նշում է, որ բոլորովին պատահական չէ Դավութօղլուի ցավակցական հայտարարության հրապարակումը հենց այն օրը, երբ պարզ դարձավ, որ Գերմանիան, ամենայն հավանականութամբ, նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ ապրիլի 24-ին հաստատելով ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագում ներկայացվելիք բանաձևը:

«Դավութօղլուի հայտարարության այն տողը, թե «մենք կոչ ենք անում բոլոր երրորդ կողմերին՝ ոչ թե փորփրելու պատմական վերքերը, այլ որդեգրելու արդար հիշողության և համերաշխ ապագայի տեսլականի վրա հիմնված մոտեցում», իրականում ուղղված է Գերմանիային և բոլոր այն երկրներին, որոնք այս պահին գտնվում են Հայոց ցեղասպանության ճանաչման նախաշեմին: Այլ կերպ ասած Դավութօղլուի այս խոսքերը կարող են գնահատվել իբրև նախազգուշացում», -գրում է Դեմիրթաշը:

Ըստ հեղինակի՝ եթե Եվրախորհրդարանի՝ ապրիլի 24-ից ընդամենը մի շաբաթ առաջ ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումից հետո հիմա էլ Գերմանիան  միանա ցեղասպանությունը ճանաչած եվրոպական առաջատար երկրներին՝  Ֆրանսիային, Հոլանդիային, Հունաստանին և մյուսներին, ապա կարելի է ասել, որ  Թուրքիան  Եվրոպայում արդեն տանուլ է տվել  «ցեղասպանության  պայքարը»:  Դա նաև բացասաբար կազդի  Եվրամիությանն անդամակցելու թուրքական գործընթաց ի վրա:

Հոդվածագիրը նաև նկատել է տալիս, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հենց ապրիլի 24-ի նախօրեին մեկնել է ԱՄՆ, որպեսզի կանխի ապրիլի 24-ին սպասվելիք Օբամայի ելույթում «ցեղասպանություն» տերմինի գործածումը:

Ամփոփելով, հեղինակը եզրակացնում է. «Թուրքիան փորձում է զգացնել չտալ, սակայն ակտիվ դիավանգիտական գործունեություն է ծավալում, որպեսզի ապիլի 24-ից հնարավորինս քիչ վնասներ կրի»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}