Ցեղասպանություն09:08, 21 Ապրիլ 2015
Թուրքիայի փոխվարչապետ. «Գիտակցաբար, միտումնավոր ու ցանկանալով ցեղասպանություն չենք արել»

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը կառավարության նիստից հետո անդրադարձել է նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների առիթով արած գրավոր հայտարարությանը:
Ըստ թուրքական «Հյուրիյեթ»-ի` Արընչը, կարդալով Դավութօղլուի «ցավակցական» հայտարարությունից մի հատված, այն անվանել է մի հրաշալի հայտարարություն, որտեղ ասվում է, որ այն ամենը, ինչը հայերն են ապրել 1915-ին, չի կարող ցեղասպանություն որակվել:
Թուրքիայի փոխվարչապետն ասել է, որ իրենք ամեն տարի ապրիլի 24-ին նշում են Դարդանելի ռազմական գործողություններում տարած հաղթանակն ու աշխարհին ներկայացնում այդ հաղթանակի` մարդկությանը բերած նպաստը, իսկ հայկական սփյուռքն ամեն տարի այդ օրը պատկերացնում է որպես ցեղասպանության օր ու այդ ուղղությամբ շատ ջանքեր գործադրում:
«Մենք հավատում ենք, որ մեր պատմության մեջ նման սև էջ չկա: Մենք երբեք չենք դավաճանել: Մենք գիտակցաբար, միտումնավոր ու ցանկանալով ցեղասպանություն չենք արել: Աշխարհում ցեղասպանություն իրականացնողները հայտնի են: 1915-ին Թուրքիայում տեղի ունեցածը չի կարող տեղավորվել ՄԱԿ-ի բնութագրման մեջ»,- ասել է Արընչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |