Քաղաքական18:53, 22 Ապրիլ 2015
Թուրքիան Ավստրիայից հետ է կանչել իր դեսպանին ցեղասպանության բանաձևի պատճառով

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակած գրավոր հայտարարությամբ Անկարան դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին Ավստրիայի խորհրդարանի ընդունած հռչակագրիրը:
Թուրքիայի ԱԳՆ-ն Ավստրիայի խորհրդարանին քննադատել է պատմական իրադարձություններին իբրև թե խտրական վերաբերմունք ցուցաբերելու և դրանք միակողմանիորեն մեկնաբանելու մեջ:
«Ակնհայտ է, որ Ավստրիայի խորհրդարանի այդ քայլը խորը բացասական հետքեր կթողնի Թուրքիա-Ավստրիա բարեկամության և փոխհարաբերությունների վրա: Այդ հարցում մեր ունցած տեսակետը ներկայացրել ենք Անկարայում Ավստրիայի դեսպանին, իսկ Վիեննայում Թուրքիայի դեսպան Հասան Գյողուշին խորհրդակցության նպատակով հետ կանչելու որոշում է կայացվել»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Նշենք, որ Ավստրիայի խորհրդարանն այսօրվա լիագումար նիստի ընթացքում ճանաչել և դատապարտել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Հայտարարության տեքստի ընդունումից հետո խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանությանը զոհ գնացած մեկևկես միլիոն հայերի հիշատակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |