• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 20:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:51, 23 Ապրիլ 2015

Hurriyet. Թուրքիան հիմա 7 երկրում դեսպան չունի, հերթը հասել է Մոսկվայի՞ն ու Բեռլինի՞ն

Hurriyet. Թուրքիան հիմա 7 երկրում դեսպան չունի, հերթը հասել է Մոսկվայի՞ն ու Բեռլինի՞ն

Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագրի ընդունումից հետո Անկարան հետ էր կանչել Վիեննայի իր արտակարգ և լիազոր դեսպան Հասան Գյողուշին: Թեմային անդրադարձած թուրքական «Hurriyet» թերթի վերլուծաբան Զեյնեփ Գյուրջանլըն արձանագրում է, որ այն երկրների թիվը, որտեղ Թուրքիան ներկա պահին դեսպան չունի, արդեն հասել է 7-ի: Դրանք են` Եգիպտոս, Սիրիա, Իսրայել, Լիբիա, Եմեն, Վատիկան և Ավստրիա:

Քանի որ Վատիկանի և Ավստրիայի դեսպանների հետկանչը կապված է  այդ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի հրապարակային ճանաչման և դատապարտման հետ, «Hurriyet»-ը հարցադրում է անում. «Մի՞թե հիմա հերթը հասել է Մոսկվային ու Բեռլինին»:

Ընդգծվում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը և Գերմանիան այս կամ այն չափով բացահայտորեն իրենց աջակցությունն են արտահայտում Հայաստանին՝ ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարում. Վլադիմիր Պուտինն իր ելույթի ժամանակ օգտագործել է  ցեղասպանություն բառը, իսկ Գերմանիան պատրաստվում է ապրիլի 24-ին հաստատել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Վերջին 12 տարվա ընթացքում Թուրքիան տարբեր պատճառներով բազմաթիվ անգամ հետ է կանչել այս կամ այն երկրի իր դեսպանին: Այդ կապակցությամբ թուրք ընդդիմադիր պատգամավոր Սեզգին Թանրըքուլի հարցին ի պատասխան երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ներկայացրել է պարզաբանումներ:

Ըստ այդմ` Կահիրեում Թուրքիայի դեսպանը պաշտոնից ազատվել է Եգիպտոսի նախաձեռնությամբ: Վաշինգտոնի, Փարիզի և Ստոկհոլմի դեսպանները խորհրդակցությունների նպատակով հետ են կանչվել՝ այդ երկրներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումների պատճառով: Այնուհետև Փարիզի դեսպանն իր պաշտոնին է վերադարձել 15 օր,  Ստոկհոլմի դեսպանը՝ 18 օր, իսկ Կահիրեի դեսպանը՝ 21 օր հետո: Իսկ նշյալ ժամանակահատվածում երկու անգամ հետ կանչված Վաշինգտոնի դեսպանն առաջին անգամ իր պաշտոնին է վերադարձել 9, երկրորդ անգամ՝ 32 օր հետո: 2010թ հունիսին հետ է կանչվել նաև Թել-Ավիվում Թուրքիայի դեսպանը, ավելի ուշ՝ 2011թ սեպտեմբերին՝ Թել-Ավիվից հետ է կանչվել ևս 4 դիվանագետ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}