• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 17:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:23, 23 Ապրիլ 2015

ԱՄՆ-ի որոշումը. Գալիպոլիի միջոցառումներին` դեսպան, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին` նախարար

ԱՄՆ-ի որոշումը. Գալիպոլիի միջոցառումներին` դեսպան, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին` նախարար

Թուրքական  առաջատար լրատվականներն անդրադարձել են ԱՄՆ-ի՝ Հայաստանում և Թուրքիայում ապրիլի 24-ին պատվիարկային ներկայացվածության թեմային:  Ընդդիմադիր «t24.com.tr» կայքը, վկայակոչելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահի որոշմամբ Գալիպոլիի հաղթանակի 100 ամյակի միջոցառումներին որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ մասնակցելու է դեսպան Բասսը: Խոսք չկա ԱՄՆ-ից ուղարկվելիք պատվիրակության մասին:

Թուրքական իշխանությանը մոտ կանգնած «Sabah», «Hurriyet» լրատվամիջոցները ևս նշում են, որ ԱՄՆ-ն ապրիլի 24-ին Թուրքիայում ներկայացված կլինի դեսպանի մակարդակով:

Իսկ ահա «Aksam» և «TimeTurk» լրատվամիջոցները թեմայի վերաբերյալ հրապարակման վերնագրում գրում են, որ ԱՄՆ-ն 6 հոգուց կազմված պատվիրակություն է ուղարկել Չանաքքալե, սակայն բուն հրապարակման մեջ որևէ մանրամասնւթյուն չի հաղորդվում այդ պատվիրակության մասին: Փոխարենը նշվում է, որ Օբաման ԱՄՆ-ի գլխավոր գանձապետ, ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի գլխավորությամբ վեց հոգանոց պատվիրակություն է ուղարկելու Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:

Այս փաստն ընդգծում են նաև մյուս թուրքական աղբյուրները, ընդ որում՝ ավելի շատ տեղ տալով հենց Հայաստանի մասին լուրին, ինչպես նաև՝ Չանաքքալեի միջոցառումներին ակնկալվող այլ պաշտոնական հյուրերի մասին տեղեկատվությանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}