Տարածաշրջան08:50, 23 Ապրիլ 2015
Ապրիլի 24-ին Պոլսի հայկական եկեղեցու պատարագին կմասնակցի Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը

Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը ապրիլի 24-ին մասնակցելու է Թուրքիայի Հայոց պատրիարքարանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման կրոնական արարողությանը, որը տեղի է ունենալու Ստաբուլի Գումգափու թաղամասում գտնվող հայակակն Սուրբ Մարիամ եկեղեցում:
Միջանկյալ նշենք, որ 1915-ի հայոց անմեղ զոհերի հիշատակն առաջին անգամ է պատարագվում Թուրքիայում ապրիլի 24-ին: Օրերս վարչապետ Դավութօղլուն հայտնել էր, որ Թուրքիան ծրագրում է նախարարի մակարդակով մասնակցություն ունենալ մատուցվելիք այդ պատարագին:
Թուրքական «Vatan» թերթի հայտնած տեղեկության համաձայն` հիշատակման արարողությունն անցկացնելու է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Նախարար Բոզքըրը Բուրսա քաղաք կատարած այցի ժամանակ հանդպում է ունեցել լրագրողների հետ: Նրանցից մեկի այն հարցին, թե արդյոք Թուրքիան 2015թ ձեռնամուխ կլինի հայ-թուրքական կարգավորմանը միտված որևէ նախաձեռնության, Բոզքըրը պատասխանել է. «Եթե կարգավորման նախաձեռնությունը Թուրքիայի կողմից երբեք չիրականացված ցեղասպանության ընդունումն է, ապա պետք է ասեմ, որ Թուրքիան երբեք դա չի ընդունի»:
Թուրք նախարարը, դատապարտելով Հայաստանի և հայկական սփյուռքի գործողությունները, ակնարլել է, որ այլ գործելաոճի դեպքում այսօր Ադրբեջանից Թուրքիա ձգվող գազատարներն ու նավթատարները կարող էին անցնել Հայաստանի տարածքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |