• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 15:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:23, 23 Ապրիլ 2015

Էրդողանի ապրիլքսաներեքյան ելույթը. Ապրիլի 24-ին հանդես կգա ուղերձով

Էրդողանի ապրիլքսաներեքյան ելույթը. Ապրիլի 24-ին հանդես կգա ուղերձով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քիչ առաջ Ստամբուլում տեղի ունեցած այսպես կոչված «Խաղաղության համաժողովում» հանդես գալով ելույթով, անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության հարցին:

Թուրքիայի նախագահը հերթական անգամ հերքելով Հայոց ցեղասպանությունը, մասնավորապես ասաց. «Հայկական պնդումները ամբողջովին անհիմն են, դրա մասին մեր արխիվներն են վկայում: Ես 12 տարի է վարչապետ եմ եղել և մոտ մեկ տարի է, ինչ նախագահ եմ: Այս ողջ ընթացքում տարբեր միջազգային հարթակներից ասել եմ, որ մեր արխիվները բաց են: Ավելին ասեմ` մենք պատրաստ ենք բացելու նույնիսկ մեր ռազմական արխիվները»:

Անդրադառնալով Թուրքիայում գտնվող հայերին` Էրդողանը նշել է, թե ղեկավարած երկրում ներկայումս կա մոտ 80 հազար հայ. «Նրանցից 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են,- շարունակել է Էրդողանը,- իսկ մնացածը` աղքատության պատճառով Հայաստանից եկած ապօրինի ներգաղթյալներ: Բայց մենք նրանց չենք արտաքսում: Ով, հայկական սփյուռք, այս 40 հազար  քաղաքացիներից հարցրու, թե այստեղ բռնություն կա՞»:

Էրդողանը իր խոսքում նշել է նաև, որ վաղը Պոլսի Հայոց պատրիարքարանում կայանալիք արարողությանը կմասնակցի ԵՄ հարցերով նախարարը, իսկ ինքը հանդես կգա ուղերձով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}