Քաղաքական15:44, 23 Ապրիլ 2015
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան. «Մենք հավատում ենք, որ 1.5 մլն հայ է սպանվել»
Թուրքիայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բասսը Ստամբուլում մասնակցել է Հայոց ցեղասպանության ժամանակ ձերբակալված ու սպանված հայ մտավորականների հիշատակի համերգին: Այնուհետև դեսպանը պատասխանել է թուրքական imc հեռուստաընկերության լրագրողի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին հարցերին:
Դեսպանը մասնավորապես ասել է. «Մենք հավատում ենք, որ Մեծ Եղեռնը, որի ժամանակ 1.5 միլիոն հայեր են սպանվել, աննկարագրելի ողբերգություն է: Այդ մասին ասում է նաև նախագահ Օբաման իր ամենամյա ուղերձում:
Կարևոր է այն աշխատանքը, որը պետք է տարվի այս հասարակության բոլոր շերտերին Մեծ Եղեռնի հետ կապված ողջ ճշմարտությունն ընդունելու հնարավորություն ստեղծելու համար: Այդպիսով բոլորը կկարողանան շարժվել առաջ և կենտրոնանալ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ ընդհանուր հող ստեղծելու վրա»:
Իսկ այն հարցին, թե ինչքան են մոտ կարգավորմանը, Բասսը պատասխանել է, որ այդ հարցը պետք է տալ Թուրքիայի քաղաքացիներին, իրենց գործը միայն օգնությունն է այդ հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |