Տարածաշրջան12:56, 24 Ապրիլ 2015
Քեմալականները մեջլիսից պահանջում են Թուրքիայում քրեականացնել Հայոց ցեղասպանության ընդունումը

Թուրքական «Քեմալիզմի գաղափար» միության (ՔԳՄ-ADD) Մերսինի մասնաճյուղի անդամները ցույցի են հավաքվել Աթաթուրք պողոտայում գտնվող Քեմամ Աթաթուրքի տան առաջ:
Թուրքական դրոշներ և Հայոց ցեղասպանությունը ժխտող պաստառներ ծածանող ցուցարարները Թուրքիայի խորհրդարանից պահանջել են օրենք ընդունել, որը քրեական պատասխանատվություն կնախատեսի «եղել է Հայոց ցեղասպանություն» ատահայտություն անողների համար: Քեմալականներն առաջարկում են նման օրենք ընդունել` ի պատասխան բոլոր այն երկրների խորհրդարանների, որոնք քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը: Այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել նշյալ միության Մերսինի մասնաճյուղի ղեկավար Ֆիքրեթ Բաբուշը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած ավելի քան 2 տասնյակ երկրներից ցեղասպանության ժխտումը քրեականացրել է 4 պետություն` Շվեյցարիա, Հունաստան, Սլովակիա և Կիպրոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |