• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 19:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:04, 27 Ապրիլ 2015

Գյուլ. «Հայերն այդպես էլ չհամաձայնեցին պատմական հանձնաժողով ստեղծել»

Գյուլ. «Հայերն այդպես էլ չհամաձայնեցին պատմական հանձնաժողով ստեղծել»

Թուրքիայի նախկին նախագահ  Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ  առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պետությունը ստիպված էր հայերի ապստամբությունների դեմ որոշ  միջոցառումներ  իրականացել և նրանց այլ վայր տեղափոխելու որոշում կայացնել: Քաթարի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում  Գյուլը  նշում է, որ տեղահանության որոշման ընդունման պատճառը հայերի ազգային պատկանելությունը չէր: Որպես ապացույց նա նշել է, որ Ստամբուլում  հայ բնակչության դեմ ոչինչ չի արվել,  նույնիսկ  հայ քաղաքացիները շատ կարևոր պաշտոններ էին զբաղեցնում կառավարությունում, դատարաններում, նրանք դեսպաններ էին և շարունակում էին իրենց պարտականությունները կատարել: Հայկական եկեղեցիներն էլ բաց էին:

Գյուլը ցավ է հայտնել, որ  պատերազմական պայմաններում ընդունված որոշմամբ հարյուր հազարավոր օսմանցի հայեր ստիպված են եղել փոխել իրենց բնակության վայրերը, ինչի պատճառով մեծ տառապանքներ են կրել: Ըստ Գյուլի՝ տառապանքներ են կրել նաև մուսուլման թուրքերը, որոնք  տեղահանվել են Բալկաններից, որտեղ ապրել էին հարյուրավոր տարիներ:

Նախկին նախագահը նշելով, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո եկած առաջնորդները չեն ցանկացել անցյալի դառը հիշողությունները փոխանցել սերունդներին, որպեսզի նրանց մեջ թշնամունթյուն չներարկեն, ամբողջ մեղքը գցել է Հայկական սփյուռքի վրա:

«Հատկապես արևմտյան երկրներում ապրող Հայկական սփյուռքը այդ տառապանքը հասցրեց թշնամության և քայլեր արեցին դրանք վրեժխնդրության հասցնելու համար: Այդ ամենը նրանց համար մի տեսակ մոտիվացիա եղավ, դրսում համախմբվելու համար: Մի շարք երկրներում էլ հատկապես արևմտյան, որոնք առանձնապես համակրանք չունեին մահմեդական երկրների հանդեպ այդ դեպքերը սկսել են հիշատակել որպես ցեղասպանություն»,- ասել է Գյուլը:

Նա  նշել է նաև հայերը երբեք չեն համաձայնել պատմական հանձանժողով ստեղծելու շուրջ: «Երբ ես դեռ արտգործնախարար էի, նախաձռնությամբ հանդես եկանք, որ  Հայաստանի և Թուրքիայի միջև  ընդհանուր հանձնաժողվ ստեղծվի, որի մեջ կարող էին նաև ամերիկացիներ և ռուսներ ընդգրկվել: Նրանք այդպես էլ չհամաձայնեցին պատմական հանձնաժողով ստեղծել, որը կազմված կլիներ գիտնականներից»,- հիշեցրել է Գյուլը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}