Տարածաշրջան09:40, 29 Ապրիլ 2015
Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ է ներկայացվել

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր Երվանդ Նիսանը Հայոց ցեղասպանության ճանաչման համար օրենքի նախագիծ է ներկայացրել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberdiyarbakir» լրատվական կայքը, հայ պատգամավորի առաջարկի տակ ստորագրել է շուրջ 40 պատգամվոր: Խորհրդարան ներկայացված նախագիծն առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը պաշտոնապես հիշատակի օր հռչակել:
Նշվում է, որ «Քուրդիստանի հայրենասերների միությունը» աջակցել է հայ պատգամավորի նախաձեռնությանը, որին միացել են նաև պատգամավորներ «Քուրդիստանի ժողովրդավարական» կուսակցությունից:
Թուրքիայի հարցերի մասնագետ Բեյար Մուստաֆան ասել է, որ նմանատիպ բանաձևի ընդունումը, անգամ դրա քննարկումը մեծ վնաս կհասցնի Էրբիլ-Անկարա հարաբերությունների վրա:
«Քուրդիստանի ժողովրդավարական» կուսակցություն Մուհամմեդ Ամիր Դերշևին ընդգծել է, որ բոլորը գիտեն Հայոց ցեղասպանության մասին: «Ժամանակին Բարզանիները և այլ աշիրեթներ Թուրքիայում հայերի սպանությունների մասին խոսել են: Սակայն այս շրջանում Քուրդիստանի շրջանում այսպիսի քայլ անելը հեշտ չէ: Քուրդիստանի խորհրդարանը պետք է նախաձեռնությունն իր վրա վերցնի»,- ասել է պատգամավորը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |