Տարածաշրջան10:07, 11 Մայիս 2015
Թուրքական նավը հարձակման է ենթարկվել Լիբիայի ափերի մոտ. կա մեկ զոհ

Մայիսի 10-ի երեկոյան Միջերկրական ծովում հրթիռակոծվել է «Tuna-1» անվամբ թուրքական բեռնատար նավը: Թուրքական «Haberler» կայքի հաղորդմամբ` կրակային հարվածների հետևանքով զոհվել է նավի 3-րդ կապիտանը, կան նաև վիրավորներ:
Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական ընկերություններից մեկին պատկանող բեռնատար նավը Իսպանիայից բեռը է տեղափոխելիս եղել դեպի Լիբիա: Սակայն լիբիական նավահանգստին մոտենալու ժամանակ ափից մոտ 13 միլ հեռավորության վրա ցամաքից ենթարկվել է հրետանային հարձակման է ենթարկվել: Եվս 2 օդային հարված է հասցվել այն պահին, երբ նավը փորձել է հեռանալ դեպքի վայրից: Հարձակման հետևանքով զոհվել է նավի 3-րդ կապիտանը, վիրավորվել են անձնակազմի այլ անդամներ:
Հայտարարության մեջ նշված է, որ Լիբիայի իշխանություններին հղված բողոքի նոտայում պահանջվել է վերջ դնել այդ տարածքում թուրքական նավերի անվտանգությանն ուղղված ոտնձգություններին ու անհապաղ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Նշվոմ է, որ դեպքի վերաբերյալ համապատասխան դիմումներ են պատրաստվում միջազգային կազմակերպություններ ուղարկվելու համար: Տեղեկացվում է նաև, որ հարձակման պահին նավը գտնվել է միջազգային ջրերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |