• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 19:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:59, 11 Մայիս 2015

Մահացել է Թուրքիայի նախկին նախագահ Էվրենը, չի հղվել ցավակցության ոչ մի պաշտոնական ուղերձ

Մահացել է Թուրքիայի նախկին նախագահ Էվրենը, չի հղվել ցավակցության ոչ մի պաշտոնական ուղերձ

Մայիսի 9-ին Թուրքիայի 7-րդ նախագահ  Քենան Էվրենի մահվան կապակցությամբ, երկրի վերնախավի կողմից  ցավակցական ուղերձ չի հնչել: Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի` Էվրենի մահվան օրը Թուրքիայում  նշվել է Պետական խորհրդի ստեղծման տարեդարձը, ինչպես նաև մայրերի օրը: Այդ իսկ պատճառով ոչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի, ոչ էլ  վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից պաշտոնապես չի հղվել ոչ մի ցավակցական ուղերձ Էվրենի մահվան կապակցությամբ:

Ցավակցական ուղերձ չի հղվել նաև Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից: Եվ սա այն դեպքում երբ 98 տարեկան հասակում կյանքից հեռացած Թուրքիայի նախկին նախագահը զինվորական էր:

Էվրենի մահվան լուրին արձագանք չի ստացվել նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի, Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ)-ի նախագահ  Քեմալ Քըլըջդարողլուի, ինչպես նաև «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP)-ի նահագահ Դևլեթ Բահչելի կողմից:

Ի դեպ, մայիսի 9-ին մահացել էր նաև թուրք հայտնի արվեստագետ Զեքի Ալասյան, ինչի կապակցությամբ Էրդողանն իր ցավակցությունն  էր հայտնել արվեստագետի ընտանիքին ու թուրք ժողովրդին:

Նշենք, որ Քենան Էվրենի գլխավորությամբ Թուրքիայում 1980 սեպտեմբերի 12-ին տեղի էր ունեցել  ռազմական հեղաշրջում` իշխանությունից հեռացնելով Սուլեյման Դեմիրելի կառավարությանը:  Իշխանությունն անցել էր զիվորականների ձեռքը, երկրի նախագահ  էր դարձել այդ ժամանակ ԶՈՒ ԳՇ-ի պետ գեներալ Քենան Էվրենը, որը պաշտոնավարեց 7 տարի (1982-1989թթ.):

Թուրք պատմաբանների պնդմամբ՝ 1980 թվականի հեղաշրջումը ամենաարյունալին և դաժանն էր թուրքական բանակի կողմից գործադրված նմանատիպ քայլերի շարքում: Հեղաշրջումից հետո ձերբակալվել էր 650.000 մարդ, որոնցից 230.000 հազարը դատապարտվեցին բանտարկության: Իսկ ավելի քան 500 մարդ դատապարտվեց մահապատժի:

2014 թ. թուրքական դատարանն Էվրենին և իր զինակիցներից մեկին` Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Թահսին Շահինքայային, դատապարտեց ցմահ ազատազրկման` զրկելով նրանց նաև զինվորական կոչումներից: Դատարանը երկրի 7-րդ նախագահին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրի 146-րդ հոդվածը խախտելու մեջ, որը խիստ քրեական պատիժ է նախատեսում Սահմանադրության դրույթներն ամբողջությամբ կամ մասամբ կամայականորեն փոփոխության ենթարկելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}