Տարածաշրջան07:58, 12 Մայիս 2015
Էրդողանը գովաբանել է կրոնական վարչությանը Ղուրանը հայերեն թարգմանելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոնում ունեցած նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս պատասխանել է Թուրքիաի կրոնական վարչությանն ուղղված քննադատություններին: Էրդողանը վարչության կատարած աշխատանքների շարքում հատուկ շեշտել է մահմեդականների սուրբ գրքի` Ղուրանի հայերեն թարգմանությունը:
Թուրքական «haberortam» կայքի հաղորդմամբ` վերջինս ասել է, որ Ղուրանը քրդերեն թարգմանելուց հետո կրոնական գործերի վարչությունն ավելի առաջ է գնացել` այն թարգմանելով հայերեն: Ըստ Էրդողանի` Ղուրանի հայերեն տարբերակը կարող է կիրառվել Թուրքիայում, Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում:
Նշենք, որ թարգմանությունը կատարել է Անկարայի համալարանի Լեզվի, պատմության և աշխարհագրության ֆակուլտետի «Հայոց լեզվի և մշակույթի» մասնագետ ասպիրանտ Յավուզ Այդընը: Թարգմանությունը խմբագրել է Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
Ընդհանուր առմամբ տպագրվել է Ղուրանի թարգմանության 4.000 օրինակ՝ արևելահայերն և արևմտահայերեն տարբերակներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |