• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 15:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:42, 12 Մայիս 2015

Թուրք ընդդիմադիր առաջնորդը. «Մեր քաղաքական պատմությունը նման անբարոյականություն չէր տեսել»

Թուրք ընդդիմադիր առաջնորդը. «Մեր քաղաքական պատմությունը նման անբարոյականություն չէր տեսել»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը` քեմալական գաղափարախոսության կրող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ – CHP)  նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն խստորեն քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական գործունեությունը:

Ըստ թուրքական «Radikal» պարբերականի թղթակից Սերքան Դեմիրթաշի՝  Քըլըչդարօղլուն «թուրքական քաղաքական պատմության ամենամեծ անբարոյականությունն» է համարել այն իրողությունը, որ Էրդողանը, «հրապարակ-հրապարակ» շրջելով, քվե է խնդրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) օգտին:

«Մեր քաղաքական պատմությունը նման անբարոյականություն չէր տեսել: Եվ չի եղել այնպիսի շրջան, որ պատվի և արժանապատվության գաղափարները այսչափ էժանացված լինեն»,- նկատել է ընդդիմադիր կուսակցապետը:

Քըլըչդարօղլուն մեղադրել է Էրդողանին՝ «թուրք հասարակության մեջ պատվի և արժանապատվության գաղափարների ոչնչացման համար»: Դժգոհություն է հայտնել, որ ԱԶԿ-ն քաղաքական պայքարի գործիք է դարձնում կրոնը: Մասնավորապես, պատասխանելով այն մեղադրանքներին, թե ԺՀԿ պատրաստվում է փակել կրոնական գործերի նախարարությունը և Թուրքիայում արգելել գլխաշորերը, Քըլըչդարօղլուն նշել է, որ այդ ամենը հերյուրանք է ԺՀԿ-ի հասցեին, և վերջինս մտադիր չէ միջամտելու քաղաքացիների կրոնական կամ այլ նախընտրություններին, ընդհակառակը, պատրաստ է աջակցելու ցանկացած կրոնի ներկայացուցիչի՝ իր կրոնին համապատասխան կենսակերպ վարելու հնարավորություն ունենալու հարցում:

ԺՀԿ առաջնորդը նաև հայտարարել է, որ Թուրքիայում մի շարք լուրջ խնդիրներ կան, որոնց լուծում տալու համար անհրաժեշտ է, որ ԺՀԿ-ն միայնակ լինի իշխանության ղեկին:

«Թուրքիայում անկախ իրավական դաշտ չկա, համալսարանները բարեփոխումների կարիք  ունեն, 17 մլն աղքատ կա և այդ աղքատությունը հաղթահարելու խնդիր ունենք: Այս բոլոր խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է, որ ԺՀԿ-ն միայնակ իշխանության գա»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}