Տարածաշրջան09:04, 12 Մայիս 2015
Թուրքիայում գումարվում է ՆԱՏՕ-ի անդամ և համագործակից երկրների արտգործնախարարների ժողով

Մայիսի 13-ին և 14-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի է ունենալու Հյուսիսատլանտյան ռազմական ալյանսի` ԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողով:
Թուրքական «trthaber» լրատվամիջոցը, հղում անելով երկրի արտգործնախարարության հայտարարությունը, նշում է, որ Անթալիայում տեղի ունենալիք ժողովը սկսվելու է Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերի ցամաքային աջակցությանը նվիրված նիստով:
Բացի ՆԱՏՕ-ի անդամ երկրների 28 արտգործնախարարներից նիստին մասնակցելու են նաև համագործակցող երկրների`Հայաստանի, Ավստրալիայի, Ադրբեջանի, Բոսնիա Հերցոգովինայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Իռլանդիայի, Շվեյցարիայի. Չերնոգորիայի, Մակեդոնիայի, Մոնղոլիայի, Ուկրաինայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Հորդանանի արտգործնախարարները, կամ այդ երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Նախատեսվում է, որ այնտեղ ներկա կլինեն Եվրախորհրդարանից (ԵԽ) ներկայացուցիչներ, ինչպես նաև Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի օգնականը: Ժողովի շրջանակներում տեղի է ունենալու ՆԱՏՕ-Ուկրաինա խորագրով նիստը, որի ընթացքում քննարկվելու է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:
Նշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցում է 1952 թվականից: Իր մեծաթիվ բանակով ՆԱՏՕ-ում երկրորդ տեղն է զբաղեցնում` զիջելով ԱՄՆ-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |