• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 15:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:47, 13 Մայիս 2015

Դավութօղլուն և Չավուշօղլուն դատապարտել են Ռուսաստանի գործողությունները Ղրիմում

Դավութօղլուն և Չավուշօղլուն դատապարտել են Ռուսաստանի գործողությունները Ղրիմում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի Անթալիա քաղաքի «Suse» հյուրանոցում մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին:

Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի`Չավուշօղլուն, խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, քննադատել է Ռուսաստանի գործողությունները Ղրիմում, ինչպես  նաև Վրաստանում` ակնարկելով 2008թ.տեղի ունեցած ռուս-վրացական 5 օրյա պատերազմը:

Չավուշօղլուն ընդգծել է, որ  չնայած 1989թ. Բեռլինի պատը քանդվել է, այնուամենայնիվ մարդկանց  գիտակցության մեջ այն դեռ գոյություն ունի: Չավուշօղլուի կարծիքով` Եվրամիությունը (ԵՄ) և Ռուսաստանը չպետք է Ուկրաինային ընտրության փաստի առաջ կանգնեցնեն:

«Ռուսաստանի ոչ մի գործողություն Ուկրաինայում, Ղրիմում և Վրաստանում չի արդարացվում»:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ ևս դատապարտել էր ռուսական գործողությունները Ղրիմում` կատարվածն անվանելով  «Ղրիմի «օկուպացիա Ռուսաստանի կողմից»:

«Հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, Ղրիմի օկուպացումը ոչ մի կերպ չի արդարացվում»,- հայտարարել է Դավութօղլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}