Տարածաշրջան08:22, 14 Մայիս 2015
Առաջին անգամ Թուրքիայում կրթության ոլորտի կին պաշտոնյան չադրա է կրում

Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ (սկսյալ 1923-ից) առաջին անգամ կրթության ոլորտում ղեկավար պաշտոնի է նշանակվել չադրա (գլխաշոր) կրող կին:
Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի` Անկարայի Ալթընդաղ շրջանի կրթության վարչության ղեկավար նշանակված Շեֆիքա Բիչերը դարձել է կրթության ոլորտում չադրա կրող առաջին կին պաշտոնյան:
Վերջինս այդ պաշտոնին է նշանակվել Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջիի անմիջական ցուցումով:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Բիչերը, ով երկար տարիներ ուսուցչուհի է եղել ապա տնօրենի օգնական, Գազի համալսարանի շրջանավարտ է և տիրապետում է անգլերեն, արաբերեն լեզուներին:
Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 6-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ չեղյալ է դարձրել բարձրագույն ուսումնական հաստատություններում գլխաշոր կրելու նախկինում սահմանված արգելքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |