• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 19:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:09, 14 Մայիս 2015

Թուրքիայում երիտասարության թիվը տարեցտարի նվազում է

Թուրքիայում երիտասարության թիվը տարեցտարի նվազում է

Թուրքիայի վիճակագրական ուսումնասիրությունների հաստատությունը (TÜİK) հրապարակել է 2014թ. Թուրքիայի երիտասարդների վերաբերյալ հետազոտության արդյունքները:

Թուրքական «Sabah» պարբերականի տեղեկության համաձայն՝ այդ արդյունքները ցույց են տվել, որ անցյալ տարի Թուրքիայի բնակչության 16.5 տոկոսը կազմում էիներիտասարդները: ԹՎԻ-ի կանխատեսման համաձայն 2023թ այս ցուցանիշը կկազմի 15.1 տոկոս, 2050թ՝ 11.7 տոկոս, 2075թ՝ 10.1 տոկոս:

Ըստ նշյալ հետազոտության՝ 2014թ Թուրքիայի բնակչության (մոտ 77 մլն) շուրջ 16.5 տոկոսը (մոտ 12 մլն) կազմել են 15-24 տարիքային խմբի ներկայացուցիչները, որոնցից 51.2 տոկոսը տղամարդիկ են, 48.8 տոկոսը՝ կանայք:

Տվյալների համաձայն՝ Թուրքիայում 2013-2014 ուստարում գրանցվել է բարձրագույն կրթություն ստացողների քանակի աճ՝ 1.4 միավորով՝ կազմելով 39.9 տոկոս: Ընդ որում, այդ աճը գրանցվել է հատկապես իգական սեռի ներկայացուցիչների շրջանում:

Թուրք երիտասարդների 17.9 տոկոսը գործազուրկ է, ընդ որում գործազուրկ է տղամարդկանց 16.6, կանանց 20.4 տոկոսը: Իսկ աշխատանք ունեցող երիտասարդների 19.4 տոկոսը գյուղատնտեսական ոլորտում է աշխատում, 32, 7 տոկոսը՝ արդյունաբերության, 47.9 տոկոսը՝ սպասարկման ոլորտում:

2013թ համացանցից օգտվում էր Թուրքիայի բնակչության 68,7 տոկոսը, 2014թ այդ ցուցանիշը հասել է 73 տոկոսի: Թուրքիայից արտասահման մեկնող երիտասարդների շրջանում տղամարդկանց  11.3 և  կանանց՝ 20.5 տոկոսը մեկնում է ուսման, իսկ տղամարդկանց 25.3 և կանանց 2.8 տոկոսը աշխատանքային նպատատակներով:

Երիտասարդ տղամարդկանց 20,8 տոկոսը հեոտաքրքրվում է քաղաքականությամբ, այդ ցուցանիշը 2013 թ համեմատ նվազել է 2.3 տոկոսով: Իսկ երիտասարդ կանանց շրջանում քաղաքականության նկատմամբ հետաքրքրությունը  աճել է 3.6 տոկոսով՝ կազմելով 15.6 տոկոս: Թուրք երիտասարդների հետաքրքրությունը գիտության և տեխնոլոգիայի նկատմամբ 2013 թ համեմատ մեծացել է 1.4 տոկոսով՝ կազմելով 46,6 տոկոս:

Թուրք երիտասարդները որպես իրենց երջանկացնող գործոն են նշում ընտանիքը (74.5 տոկոս), առողջական վիճակը (49 տոկոս), սերը (21.5 տոկոս) , առաջխաղացումը (18.3 տոկոս):

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}