• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 19:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:12, 15 Մայիս 2015

«Գորշ գայլերը» ծաղրում են Դավութօղլուին` ի պատասխան նրա հայտարարությանը

«Գորշ գայլերը» ծաղրում են Դավութօղլուին`  ի պատասխան նրա հայտարարությանը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` Աֆյոնքարահիսար քաղաքում այսօր տեղի ունենալիք հանրահավաքից առաջ, «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ - MHP) քաղաքային գրասենյակի պատին մեծադիր պաստառ է փակցվել` հետևյալ գրությամբ. «Հեյ Դավութօղլու, ու՞ր էիր այն ժամանակ, երբ հույները զավթում էին Աֆյոնքարահիսարը»: Գրության հետ միասին պատկերված է նաև Թուրքիայի վարչապետի ծաղրանկարը:

Ըստ թուրքական «sozcu.com.tr» լրատվական կայքի` MHP-ի տարածքային գրասենյակը, որի վրա կախվել է մոտ 40քմ մակերեսով պաստառը, 50մ հեռավորության վրա է գտնվում այն հրապարակից, որտեղ պետք է տեղի ունենա Դավութօղլուի հանրահավաքը: Ազգայնականների այս հումորային պաստառը պատասխանն է Դավութօղլուի` Քյութահիայի հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր MHP-ին և «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ–CHP) կուսակցության ուղղված մեղադրանքին, ըստ որի, նրանք իրականում դեմ չեն եղել ռազմական հեղաշրջումներին:

Դավութօղլուն այդ թեմայով հետևյալ հարցադրումն էր արել. «Ո՞ւր էին MHP-ն և CHP-ն, երբ կախաղան էին հանում Ադնան Մենդերեսին»:

Նշենք, որ ավելի վաղ էլ MHP-ի խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը, պատասխանելով Դավութօղլուի այս հայտարարությանը, ասել էր. «Այդ ժամանակ MHP կուսակցությունը գոյություն չուներ, այ անգրագետ: Գիտեինք, որ նա տեղյակ չէ, թե վարչապետ է, դեռ կարծում է, որ դպրոցական երեկույթի է մասնակցում: Տեսնես՝ երբ 1960թ. մարդիկ մահապատժի էին ենթարկվում, նա որտե՞ղ էր, մահճակալի տա՞կ էր թաքնված: Երբ մենք սեպտեմբերի 12-ին տանջանքների էինք ենթարկվում, Դավութօղլուն ի՞նչ էր անում, քեբա՞բ էր ուտում»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}