Քաղաքական13:15, 15 Մայիս 2015
Էրդողանի կոչը վրդովմունք է առաջացրել Ալբանիայի քաղաքական շրջանակներում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Ալբանիա, որտեղ հանդիպել է Ալբանիայի նախագահ Բույար Նիշանիի հետ: Ըստ թուրքական «Zaman» պարբերականի` Էրդողանը կոչ էր արել փակել Ալբանիայում գործող թուրքական դպրոցները (նկատի ունենալով գյուլենական դպրոցները – խմբ.), քանի որ դրանք, ըստ նրա, կապված են ահաբեկչության հետ:
Թուրքիայի նախագահի այս հայտարաությունը Ալբանիայի քաղաքական շրջանակներում ընկալվել է ոչ միանշանակ: Մասնավորապես «Սոցիալիստական» կուսակցության պատգամավոր Բեն Բլուշին բավականին կոշտ է արձագանքել Էրդողանի կոչին` ասելով. «Ալբանիան Թուրքիայի տարածքը չէ: Իսկ կազմակերպությունները ահաբեկչական են հայտարարվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ»:
Բլուշին հերքելով, այն տեսակետը, թե գյուլենական շարժումը ահաբեկչական բնույթի է, նշել է. « Ահաբեկիչները սպանում են մարդկանց: Մինչև հիմա չեմ տեսել, որ գյուլենական շարժումը սպանությնուններ իրականացնի: Այդ դպրոցները, որոնք Էրդողանը ցանկանում է փակել, հազարավոր ուսանողների են Ալբանիայում օգնում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |