Տարածաշրջան09:12, 18 Մայիս 2015
Թուրքական կործանիչները խոցել են սիրիական ռազմական ինքնաթիռ

Մայիսի 17-ին թուրքական F-16 կործանիչները խոցել են սիրիական ռազմական ինքնաթիռ` պնդելով, որ այն խախտել է Թուրքիայի հետ օդային սահմանը:
Թուրքական «Timeturk» լրատվականը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը, նշում է, որ սիրիական բանակին պատկանող խոցված ինքնաթիռի լուսանկարներից պարզ է դարձել, որ այն իրանական արտադրության «Մոհաջեր 4» տիպի անօդաչու թռչող սարք է եղել: Այն խոցվել է թուրքական F-16 ինքնաթիռների վրա տեղադրված «AIM-9 Sidewinder» տիպի հրթիռներով:
Անօդաչու թռչող սարքն ընկել է թուրք-սիրիական սահմանից 7 մղոն հեռավորության վրա` Սիրիայի տարածքում:
Նշենք , որ այժմ սիրիական բանակն ունի երեք տիպի անօդաչու թռչող սարք և դրանք բոլորը իրանական արտադրության են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |