Տարածաշրջան12:42, 18 Մայիս 2015
Ճապոնական խոշոր գովազդային ընկերությունը մուտք է գործում Թուրքիա

Ճապոնական խոշոր գովազդային գործակալություններից FreakOut-ը պատրաստվում է մասնաճյուղեր բացել հինգ նոր երկրում, այդ թվում՝ նաև Թուրքիայում: Թուրքական «webrazzi.com» լրատվակայքի հաղորդմամբ՝ ընկերությունը նախ ծրագրել է բնական գովազդային ցանց ստեղծել Թուրքիայում:
Միջանկյալ նշենք, որ բնական գովազդի դեպքում գովազդվող ապրանքի յուրահատուկ և արտասովոր առանձնահատկությունները թվարկելու փոխարեն այն պարզապես ներառվում է տեսահոլովակի, տեքստի կամ որևէ այլ նյութի բովանդակության մեջ այնպես, կարծես թե նրա բնական մասն է: Այդ կերպ գովազդվող ապրանքը ներդնելով սպառողին հետաքրքրող ամենատարբեր ժամանակակից ուսուցողական կամ ժամանցային նյութերի մեջ՝ գովազդատուն ապահովում է տվյալ ապրանքանիշի բնական և ինքնաբերական ծանուցումը: Նմանօրինակ գովազդներն արդյունավետ են հատկապես online (առցանց) տիրույթում:
2010-ին հիմնված և մինչ օրս հիմնականում ասիական շուկայի վրա կենտրոնացած FreakOut ընկերությունը մասնաճյուղեր կբացի նաև Սինգապուրում, Թայլանդում, Ինդոնեզիայում և Թայվանում:
Թվային գովազդների ոլորտում DSP (Demand-Side Platform) և RTB (Real Time Bidding) ծառայություններն ապահովող FreakOut-ի գլխավոր տնօրեն Յուզուրու Հոնդան միաժամանակ 2008թ. Yahoo-ի կողմից գնված գովազդների գնահատման Brainer ծրագրի հիմնադիրն է:
2012թ. GMO Venture Partners-ից 1.5 մլն դոլարի, իսկ 2013թ Yahoo-ի ճապոնական ներդրումային ֆոնդի կողմից 5.4 մլ դոլարի ներդրում ստացած FreakOut-ը 2014թ. աչքի ընկավ Տոկիոյի բորսայում կատարած 400 մլն դոլարի գործարքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |