Տարածաշրջան08:57, 19 Մայիս 2015
Թուրքիայում ծրագրում են զարգացնել պատմական Հայաստանի մի շարք գավառներ

Թուրքիայում մեկնարկել է «Արևելյան Անատոլիայում գործողությունների ծրագիր» նախագիծը, որը պետք է իրականացվի մինչև Թուրքիայի Հանրապետության հռչակման 100 ամյակը` 2023 թվականը:
Ըստ թուրքական «Akşam» պարբերականի՝ ակնկալվում է, որ այդ նախագծի արդյունքում երկրի արևելյան Թունջելի (Դերսիմ), Էլազըղ (Խարբերդ), Բինգյոլ (Բյուրակն) և Մալաթիա նահանգներում պետք է ապահովվի տարեկան 2 մլրդ դոլարի արտահանման ցուցանիշ, կես միլիոն զբոսաշրջիկի այց և գործազրկության մակարդակ 8 տոկոսանոց նվազում:
Վերոհիշյալ չորս նահանգների արագ զարգացումն ապահովելու համար իրականացվող այդ ծրագրի շրջանակներում մինչև 2023թ. նախատեսվում է Չեթինքայա-Մալաթիա-Յոլչաթը- Էլազըղ-Դիարբեքիր (Տիգրանակերտ) ճեպընթաց գնացքի համար երկաթուղու կառուցումը, ինչպես նաև Սիվաս (Սեբաստիա)-Մալաթիա-Էլազըղ- Բինգյոլ-Թաթվան (Դատվան) երկաթուղու արդիականացման և նշյալ նահանգներում քաղաքային հեծանվային ճանապարհներ կառուցումը:
Բացի այդ, նախատեսվում է Մալաթիա քաղաքի պատմության և քաղաքակրթությունների թանգարանի, բոլոր չորս նահանգներում գիտական կենտրոնների, կինոյի և թատրոնի շենքերի կառուցում:
Զբոսաշրջության զարգացման նպատակով իրականացվելու են ճանապարհաշինական աշխատանքներ, ինչպես նաև՝ պատմական և կրոնական կառույցների բարեկարգումներ, որոնց թվում նաև՝ Բինգյոլի «Հայկական շուկայի»:
Նախագծի շրջանակներում տարածաշրջանում կխթանվի նաև անասնապահությունը, ձկնաբուծությունը և մեղվաբուծությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |