Տարածաշրջան10:04, 19 Մայիս 2015
Նախիջևանում ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Մայիսի 12-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ավարտվել են:
Թուրքական «turkiyegazetesi» լրատվամիջոցը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, նշում է, որ զորավարժությանը ներկա են եղել Նախիջևանի խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ինչպես նաև Թուրքիայի ցամաքային ուժերի 3-րդ բանակային հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դունդարը:
Զորավարժության ժամանակ գործի է դրվել 150 զրահամեքենա, 50 հրանոթ և ականանետ, 4 ռազմական ուղղաթիռ և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) 6 համակարգ: Պաշտպանական համակարգերը ոչնչացրել են օդում գտնվող օբյեկտները, իսկ ուղղթիռները թշնամական օբյեկտին հարվածել են ետևից: Զորավարժություններն ուղեկցվել են նաև հատուկ նշանակության զորքերին դեսանտ իջեցնելու զինավարժական օպերացիայով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |