Քաղաքական08:55, 20 Մայիս 2015
Էրդողանը նոր խորհրդական ունի
Եվրամիության հարցերով Թուրքիայի նախկին պետնախարար Էգեմեն Բաղըշի սկանդալային հրաժարականից հետո նոր պաշտոնը կզբաղեցնի: Ըստ թուրքական «sondakika» լրատվական կայքի`Բաղըշը զբաղեցնելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի խորհրդականի պաշտոնը:
Նշենք, որ Բաղըշը, ներքաշվելով 2013թ. դեկտեմբերի 17-25 ընկած ժամանակահատվածում Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի և կաշառակիրության գործի մեջ, 4 նախարարների հետ միասին հրաժարական էր տվել:
Այնուհետև Թուրքիայի խորհրդարանի (ԹԱՄԺ-TBMM) որոշմամբ` Բաղըշը խուսափեց պատասխանատվությունից:
Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Բաղըշը արդեն 3 անգամ մասնակցել էր ընտրություններին, առաջադրվելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն կողմից, և այլևս առաջադրվելու իրավունք չուներ այդ իսկ պատճառով նրան պաշտոն առաջարկվեց նախագահական պալատում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |