Տարածաշրջան10:31, 20 Մայիս 2015
Թուրքիայում քրդամետ կուսակցության դեմ ևս մեկ հարձակում է տեղի ունեցել
Նախընտրական շրջանում Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) շուրջ եռացող կրքերը չեն հանդարտվում: Օրեր առաջ կուսակցության գրասենյակների վրա հարձումներից հետո, նախօրեին ևս մեկ հարձակում է գրանցվել ԺԴԿ-ականների վրա:
Ըստ թուրքական «Taraf» թերթի` նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ստամբուլի դահլիճներից մեկում տեղի ունեցող ժողովից առաջ մի խումբ անհայտ երիտասարդներ քարերով հարձակվել են դահլիճի դիմաց հավաքված կուսակցության ներկայացուցիչների վրա: «ԺԴԿ»-ական երիտասարդները դիմադրել են, ինչի արդյունքում հարձակվողները հեռացել են:
Նույն խումբը երկրորդ անգամ է հարձակվել արդեն ժողովի ժամանակ: Այս անգամ ոստիկաններն են միջամտել և հարձակումը դադարեցնելու նպատակով գազային ռումբեր են նետել դահլիճի ուղղությամբ, ինչից ավելի շատ տուժել են կուսակցության անդամները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Ermenihaber.am»-ը Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Մերսին և Ադանա քաղաքների գրասենյակների մոտ կազմակերպված պայթյունների հետևանքով վիրավորվել էր 6 ԺԴԿ-ական:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |