• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 09:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:41, 20 Մայիս 2015

Պոլսահայ լրագրող. «Թուրքական ամբողջ մամուլը գտնվում է սպառնալիքի տակ»

Պոլսահայ լրագրող. «Թուրքական ամբողջ մամուլը գտնվում է սպառնալիքի տակ»

Օրեր առաջ թուրքական լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել այն մասին, որ Անկարայի  դատախազ Սերդար Ջոշքունը հրահանգել է արգելափակել կառավարությանը պատկանող բոլոր այն հեռուստա-ռադիոալիքների և ինտերնետ կայքերի գործունեությունն ապահովող արբանյակային կապը, որոնք քարոզչության հարթակ են հադիսանում Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների համար:

 Այս լուրը բողոքի բուռն ալիք բարձրացրեց Թուրքիայի ընդդիմության և լրագրողների շրջանում: Թուրքական  ընդդիմադիր «Zaman» պարբերականի հաղորդմամբ՝ այս առթիվ իր բողոքն է արտահայտել նաև Թուրքիայի քաղաքացի , հայազգի լրագրող և գրող Հայկո Բաղդատը: Նա հայտարարել է, որ ողջ թուրքական մամուլն այժմ նույն վտանգի առաջ է կանգնած:

«Իրադարձությունները, որոնք նորմալ պայմաններում պետք է ըմբոստության, բուռն բողոքների առիթ հանդիսանային, սկսել են սովորական համարվել: Ակնհայտ է, որ Էրդողանի կառավարությունը ցանկանում է կիրառել նախկին պետության բոլոր կեղտոտ գործիքները: Այսուհետ համաշխարհային ժողովրդավարական արժեքների միջոցով հնարավոր չէ քննադատել այս իշխանության գործողութունները: Այս իշխանության հետ բանակցել էլ հնարավոր չէ: Այս իշխանության դեմ պետք  է միայն պայքարել», - ասել է լրագրողը:

Հայկո Բաղդատը նշել է նաև, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են խաղաղ և արժանավայել ապրել, պետք է համատեղ ուժերով պայքարեն իշխանության անօրինությունների դեմ՝ առանց հաշվի առնելու, թե այդ անօրինական գործողություններից տուժողն ով է:

«Այս պետությունը սովորություն  է ձեռք բերել նման քայլերի դիմելու: Ընդդիմադիր մամուլի՝ պետության կողմից առգրավման սպառնալիքը նույն չափով վերաբերում է նաև ալևի, հայ, քուրդ, հեղափոխական և կենտրոնական մամուլին: Բոլորն էլ կարող են նույն վտանգի առաջ կանգնել: Օրինակները մեկ- երկուսը չեն: Առաջին անգամն է, որ հասարակության 60 տոկոսը հայտարարվում է ազգի դավաճան: Բոլորն էլ սպառնալիքի տակ են»,-ասել է Հայկո Բաղդատը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}