• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 15:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:56, 20 Մայիս 2015

Պոլսահայ համայնքի ներկայացուցիչները իրենց աջակցությունն են հայտնել հայազգի ընդդիմադիր թեկնածուին

Պոլսահայ համայնքի ներկայացուցիչները իրենց աջակցությունն են հայտնել հայազգի ընդդիմադիր թեկնածուին

«Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ – CHP)  կողմից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված հայազգի Սելինա Դողանն ու «ԺՀԿ» փոխնախագահ Էնիս Բերբերօղլուն մայիսի 19-ին հանդիպել են Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ըստ թուրքական «acikhaber.net» լրատվական կայքի տեղեկության՝ Ստամբուլի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հիմնադրամում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայկական համայնքի ներկայացուցիչները իրենց աջակցությունն են հայտնել Սելինա Դողանին: Հանդիպմանը մասնակցել են նշյալ հիմնադրամի պատվավոր նախագահ Մելքոն Քարաքյոսեն և հիմնադրամի ղեկավարությունը, Շիշլիի փոխթաղապետ Վազգեն Բարընը,  Նուրան Չեթինքայան, Պոլսի հայ համայնքի մի շարք անվանի անուններ և մեծ թվով հայ քաղաքացիներ:

«ԺՀԿ» փոխնախագահ Բերբերօղլուն հանդիպման ժամանակ նշել է, որ դեմ է «ազգային փոքրամասնություն» արտահայտության կիրառմանը և հայերը, Թուրքիայում ապրող մյուս ազգերի պես, իրական քաղաքացիներ են: Նա նաև նշել է, որ ազգային չափանիշի վրա հիմնված քաղաքականությունը հանգեցնում է հասարակության մեջ օտարացման ու թշնամանքի առաջացմանը:

Իսկ Սելինա Դողանը , հիշեցնելով իր հայ լինելը, նշել է, որ այսուհետ, ի դեմս իրեն, Անկարայում կլինի մեկը, ով կզբաղվի հայկական համայնքին հուզող հարցերով: Նա նաև անդրադարձել է «ԺՀԿ» –ի կողմից իր թեկնածության առաջադրման հարցին, որը քննադատությունների ու կասկածների պատճառ էր հանդիսացել:

«Մինչև հիմա իմ կուսակցության կողմից որևէ ճնշման չեմ ենթարկվել, որևէ բացասական դեպք տեղի չի ունեցել», - ասել է Դողանը: Նա նաև կարծիք է հայտնել, որ «ԺՀԿ»-ն փոխվել է,իսկ տարբեր ազգերից թեկնածուների առաջադրումը վկայում է , որ այսուհետ ԺՀԿ-ն ավելի ազատական քաղաքականություն է վարելու:

Հայկական համայնքի անունից հանդես եկող Վազգեն Բարընը, հայտնելով իրենց աջակցությունը Սելինային՝ որպես Անկարայում հայ համայնքի ներկայացուցիչ, ասել է, որ հավատում է ընտրություններում Սելինայի հաղթանակին:
 

Աղբյուրի հաղորդմամբ՝ «ԺՀԿ»-ի առաջնորդները առաջիկա շաբաթ օրը հանդիպում կունենան նաև հայ, հույն և ասորի համայնքների ներկայացուցիչների հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}