Տարածաշրջան13:08, 21 Մայիս 2015
Մայիսի 22-ին Թուրքիայում բացվելու է ջրի վրա կառուցված առաջին օդանավակայանը

«Օրդու Գիրեսուն» օդանավակայանը աշխարհում երրորդ «ջրային» օդնավակայանն է: Այն գտնվում է Թուրքիայի Գուլյալը նահանգում: Շինարարությունը սկսվել է 2011թ. հուլիսի 24-ին: Շինարարության ընթացքում օգտագործվել է 36մլն տոննա քար: Ընդհանուր առմամբ շինարարությունը տևել է 3,5 տարի, օդանավակայանի թռիչքուղու երկարությունը 3,5 կմ է: Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի`վերջին 12 տարվա ընթացքում Թուրքիայի օդանավակայանների թիվը հասել է 53-ի:
Իսկ «Հաքքարի Յուքսեքովա» և «Օրդու Գիրեսուն» օդանավակայանների բացումով դրանց թիվը կհասնի 55-ի:
Բացի դրանից նախատեսվում է օդանավակայաններ կառուցել, Թուրքիայի, Քարաման (պատմ. Լարինդա ), Էդիրնե(Ադրիանապոլիս) և Յոզգաթ քաղաքներում,դրանով իսկ Թուրքիայում օդանավակայանների հասցնելով 60-ի:
Նախատեսվում է, որ մոտակա ժամանակներս Թուրքիայի Ռիզե ( պատմ. Ռիզունդա) և Արդվին (Արտվին )նահանգներրի միջև ընկած տարածքում կբացվի ևս մեկ ջրի վրա կառուցված օդանավակայանը: Ըստ պարբերականի`Թուրքիայում նպատակ են դրել մինչև 2023թ. ամեն 100 կմ վրա կառուցել օդանավակայան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |