• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 03:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:44, 25 Մայիս 2015

Մշո սուրբ Առաքելոց վանքը՝ գանձեր որոնողների հերթական թիրախ

Մշո սուրբ Առաքելոց վանքը՝ գանձեր որոնողների հերթական թիրախ

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հայկական Մուշ քաղաքի Առաքելոց վանքն ու հարակից կառույցներն ավերվում է գանձեր որոնողների կողմից: 

Ըստ թուրքական «Bugün» պարբերականի՝  18-րդ դարի այդ վանական համալիրը հայտնվել է անմխիթար վիճակում: Աղբյուրի բնութագրմամբ` «խլուրդների բույնի» վերածված համալիրի գերեզմանները պղծված են, մարդկային ոսկորները` այսուայն կողմ ցիրուցան:

Այաք գյուղում գտնվող Արաքելոց վանական համալիրի ավերման փաստի առթիվ Թուրքիայի տարբեր բնակավայրերի հայկական համայնքների «Սոցիալական օգնության և մշակութային համերաշխության» միության նախագահ Ազիզ Դաղջըն դիմել է Մուշի նահանգապետարան, ինչից հետո իրավիճակի ստուգման համար ոստիկանական խումբ է ուղարկվել վանական համալիր: Կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համալիրի տարածքում մեծ թվով գերեզմանոցներ են քանդվել, փորվել, որոշ զարդանախշ գերեզմանաքարեր էլ անհետացել են:

Դաղջըի վկայությամբ՝ համալիրի ողջ տարածքում գանձեր որոնողների կողմից 3 մետր խորությամբ, 5 մետր լայնքով և 6 մետր երկարությամբ փոս է փորվել, վանքապատկան 23 խոշոր գերեզմանաթմբեր են փորվել:

«Անհայտ է, թե ինչու են տարել վանական համալիրի գերեզմանաքարերը: Դրանք նյութական արժեք չունեն, սակայն հոգևոր նշանակությունը շատ մեծ է: Բացի այդ, փորվել է համալիրի ողջ տարածքը ու թանկարժեք քարերը տարվել են», - ասել է հայկական կազմակերպության նախագահը:

Ազիզ Դաղջըն հայտնել  է նաև, որ Առաքելոց վանական համալիրի՝ ավերումից պաշտպանության և վերականգնման խնդրանքով իրենք դիմել են ոչ միայն  Մուշի նահանգապետարան, այլև Թուրքիայի ներքին գործերի, մշակույթի և զբոսաշրջության նախարարություններին: Հիմք ընդունելով ոստիկանների կատարած ուսումնասիրությունների արձանագրությունները՝ Առաքելոց վանական համալիրի ավերման կապակցությամբ բողոք է ներկայացվել Մուշի հանրապետական դատախազություն:

Դաղջըն կոչ է արել գանձեր որոնողներին հանգիստ թողնել հայկական եկեղեցիներն ու գերեզմանոցները: Դրա փոխարեն նա առաջարկել է իրավասու մարմիններին վերանորոգել  հայկական պատմական հուշարձանները՝ վերածելով դրանք զբոսաշրջության կենտրոնների:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}