• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 15:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:51, 26 Մայիս 2015

Դավութօղլուն` երիտասարդների վաղ ամուսնությունների, ահաբեկչական կառույցների և ընդդիմադիր ուժերի մասին

Դավութօղլուն`  երիտասարդների վաղ ամուսնությունների, ահաբեկչական կառույցների և ընդդիմադիր ուժերի մասին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախընտրական հանրահավաքներ է անցկացրել Չանաքքալեում (Դարդանել) և Թեքիրդաղում: Թուրքական «rotahaber.com» լրատվակայքի փոխանցմամբ՝ ելույթի ժամանակ Դավութօղլուն ուշագրավ հայտարարություններ է արել:

«Գոյություն ունի երեք անօրինական բանդա: Դրանցից մեկը «զուգահեռ կառույցն» է: (Այդպես են կոչում ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած  հզոր իսլամական շարժումը- խմբ.): Մեկ տեսնում ենք՝ Փենսիլվանիայի ներկայացուցիչը Դիարբեքիրում ելույթ է ունենում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հետ, մեկ տեսնում ենք՝ Քըլըչդարօղլուն է գնում նրանց  խմբագրություն, մեկ տեսնում ենք՝ նրանք Բահչելիի մոտ են գնում: Վարագույրի հետում սրանք բոլորը կապված են իրար հետ:

Երկրորդը  Քանդիլն է, այսինքն՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), որն ամեն օր հայտարարություններով ու սպառնալիքներով է հանդես գալիս:

Իսկ երրորդը  «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ»  (ՀԺԱԿՃ-DHKP-C) ահաբեկչական կազմակերպությունն է, որը պատասխանատու է Ադանայի և Մերսինի ահաբեկչությունների համար», - ասել է Դավութօղլուն:

Նրա կարծիքով՝ այդ կազմակերպությունների՝ «զուգահեռ կառույցի», ՔԲԿ-ի, ՀԺԱԿՃ-ի և Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցութան (ԺՀԿ-CHP), «Ազգայնական շարժում» կուսակցության  (ԱԺԿ-MHP) և ԺԴԿ-ի միջև որոշակի համագործակցություն և ընդհանրություն կա: Ըստ նրա՝ հիշյալ վեցը միասին իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) դեմ են դուրս եկել: Դավութօղլուն կոչ է արել հունիսի 7-ի ընտրություններում մի լավ դաս տալ իր բնութագրմամբ «զուգահեռ վեցնյակին», որը «ցանկանում է կասեցնել ԱԶԿ-ի և Թուրքիայի վերելքը»:

Թուրքիայի վարչապետը անդրադարձել է նաև այլ խնդիրների՝ մասնավորապես նշելով, որ անհրաժեշտ է խթանել Թուրքիայում  երիտասարդների վաղ ամուսնությունները, ինչպես նաև՝ նպաստել, որպեսզի կանայք և երեխաներ ունենան, և կարողանան աշխատել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}