Քաղաքական12:49, 26 Մայիս 2015
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունը ընտրողներին կոնֆետներ է բաժանում
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ընտրակաշառք է բաժանել Ստամբուլի Գազիօսմանփաշա թաղամասում:
Ըստ թուրքական «Habervaktim» լրատվամիջոցի` ԺՀԿ-ականները այցելել են քաղաքացիների բնակարաններ և նրանց բաժանել կոնֆետներ:
Թաղամասի բնակիչները փաստել են, որ ԺՀԿ-ի անդամների ձեռքին եղել են կոնֆետների տուփեր` «Բարեկեցիկ Թուրքիա», «Եկեք, քվեարկեք» գրություններով: Կոնֆետներից բացի քաղաքացիներին բաժանվել են նաև կուսակցության նախընտրական ծրագրերը:
Թուրքական լրատվամիջոցը ընդդիմադիրների այդ քայլը բնորոշել է հետևյալ կերպ. «ԺՀԿ-ն կոնֆետի դիմաց քվե է ուզում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |