Տարածաշրջան09:16, 26 Մայիս 2015
Թուրքիայում նախընտրական քարոզարշավներն ուղեկցվում են զինված հարձակումներով

Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ծավալվող ընտրապայքարում գնալով մեծանում է լարվածությունը: Ըստ թուրքական «t24» լրատվամիջոցի `Թուրքիայի Բաթման նահանգի Գյուլթեփե թաղամասում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցությանը պատկանող ավտոբուսի վրա անհայտ անձինք իրականացրել են զինված հարձակում: Միջադեպի հետևանքով վնասվել է ավտոբուսի դիմապակին: Զոհեր և վիրավորներ չկան:
Թուրքական մեկ այլ «haberler» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին առավոտյան Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության պատգամավորի թեկնածու տկն Էլիֆ Դողան Թուրքմենի դեմ տեղի է ունեցել զինված հարձակում, որի հետևանքով ԺՀԿ-ի պատգամավորը վիրավորվել է: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում բժիշկների վերահսկողության տակ: Հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) միապալատ խորհրդարան է՝ 550 անդամներով: Խորհրդարան անցնելու նվազագույն շեմը 10 տոկոս է: 2007թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեկ գումարման խորհրդարանի գործունեության ժամկետը 5-ից կրճատվեց 4 տարվա: Ընտրություններին մասնակցելու է 31 կուսակցություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |