• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 19:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:05, 27 Մայիս 2015

Թուրքիան Գազային 75.6 մլն. դոլարի օգնություն է տրամադրել

Թուրքիան Գազային 75.6 մլն. դոլարի օգնություն է տրամադրել

Թուրքիայի արտգործնախարարության (ԱԳՆ) խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ այս տարի Թուրքիայի կողմից Գազայի տարածք ուղարկված և ծրագրվող  մարդասիրական օգնությունը կազմել է 75.6 մլն դոլար: Ըստ թուրք պաշտոնյայի՝ վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիան արդեն 369 մլն դոլարի օգնություն է տրամադրել Գազային:

Թուրքական «trthaber.com» լրատվականի համաձայն՝ նախորդ տարի ևս շուրջ 76.3 մլն դոլարի օգնություն է ուղարկվել Պաղեստին: Դրանից 59.2 մլն դոլարը պաշտոնական օգնության տեսքով է ուղարկվել, 17.1 միլիոնը՝ քաղաքացիական օգնության:

Թանժու Բիլգիչը նշել է, որ Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ կատարված հարձակումների բացասական հետևանքների վերացման նպատակով 2014թ. հոկտեմբերի 12-ին Կահիրեում կազմակերպվել է «Գազայի վերակառուցման վերաբերյալ պաղեստինյան գիտաժողով», որի շրջանակներում Թուրքիան պարտավորվել է 2015- 2017թթ. Գազային տրամադրել 200 մլն դոլարի օգնություն:

«2015թ. մեր երկրի կողմից Գազային տրամադրված և ծրագրվող օգնության ծավալը կազմել է 75.6 մլն դոլար: Ինչպես տեսնում եք, մեր երկիրն անում է այն, ինչ պարտավոր է անել և մեր պաղեստինցի ընկերների կարիքները հոգալու համար տարվող աշխարանքներն անդադար շարունակվում են», - ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը:

Նշվում է նաև, որ «Իսլամական համագործակցության  ժողովին» մասնակցելու նպատակով Քուվեյթում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է պաղեստինցի իր պաշտոնակից Ռիյադ Մալկիի հետ: Աղբյուրի վկայությամբ՝ հանդիպման ժամանակ Մալկին շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին՝ Թուրքիայի տրամադրած մարդասիրական օգնության համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}