Տարածաշրջան08:47, 27 Մայիս 2015
Ծրագրվում է Ստամբուլում նավթի որոնման աշխատանքներ սկսել

Ստամբուլում նախատեսվում է նավթի որոնման աշխատանքներ իրականացնել: Ինչպես հայտնում է թուրքական «borsamatik» լրատվականը, թուրքական նավթային ընկերությունները, որոնք ապահովում են երկրի անմշակ նավթի 71 տոկոսը, նավթի որոնման աշխատանքները սևծովյան տարածաշրջանում կազմակերպելուց բացի, նավթահորեր կփորձեն գտնել նաև Ստամբուլի շրջանում:
Նման աշխատանքների իրականացման համար արդեն ստացվել է համապատասխան թույլտվությունը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից:
Օսմանյան արխիվից գտնվել է 01.04. 1915-ով թվագրված մի փաստաթուղթ, համաձայն որի,Ստամբուլի պատմական Մոլա Աշքը ավանում ժամանակին նավթի պաշարներ են հայտնաբերվել, սակայն մի շարք պատճառներով նավթի արդյունահանումը չի շարունակվել:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տրամադրած տեղեկության համաձայն` 1934-ից մինչև այսօր Թուրքիայում 144.3 մլն տոննա անմշակ նավթ է վերամշակվել: Որոնողական աշխատանքների շրջանակներում 1934-ից մինչև այսօր 4.566 նավթային հանքահոր է բացվել, որոնց 7 տոկոսն անատոլիական տարածաշրջանում է, 22 տոկոսը` Թրակիայում, իսկ մնացած 8 տոկոսը` երկրի այլ շրջաններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |