• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 15:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:56, 28 Մայիս 2015

Դեմիրթաշին քննադատում են Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար

Դեմիրթաշին քննադատում են Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար

Թուրքիայի նախկին փոխվարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության Անկարայի պատգամավոր Էմրուլահ Իշլերը քննադատել է Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ)  համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով հայտարարել էր Հայոց ցեղասպանության եղելության և դրանում քրդերի գործուն մասնակցության մասին:

Ինչպես հայտնում է թուրքական «ihlas» լրատվական գործակալությունը, Իշլերը նշել է, որ թուրքերը և քրդերը պատմության ոչ մի ժամանակաշրջանում ցեղասպանություն չեն գործել:

«Դեմիրթաշը սա պետք է լավ իմանա: Թուրքերի  և քրդերի պատմության մեջ ցեղասպանություն հասկացություն չկա: Այս տարածքներում դարերով ապրող թուրք և քուրդ ժողովուրդները ուս ուսի տված պայքարել էին ընդհանուր թշնամու դեմ, երբեք ցեղասպանություն չեն գործել: Դեմիրթաշը այդ անզգույշ արտահայտությունների համար պետք է ներողություն խնդրի թե թուրքերից, թե քրդերից»:

Շարունակելով մեղադրանքները Դեմիրթաշի հասցեին` Իշլերը հավելել է, որ նման խոսքերով և արտահայտություններով ԺԴԿ-ի համանախագահը փորձում է ուղերձ հղել Հայկական սփյուռքին:

«Թաքսիմի դեպքերի հետ կապված հայտարարություններով էլ ուղերձ էր հղում Իսրայելին»,- նշել է ԱԶԿ-ական պատգամավորը` հավելելով, որ նման հայտարարություններից  պարզ է դառնում, որ ԺԴԿ-ն միջազգային նախագիծ է:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}