Քաղաքական08:56, 01 Հունիս 2015
Թուրքիայի արտգործնախարարությունը մեկնաբանել է Օզդեմիրի հեռացումը բելգիական կուսակցությոնից

Թուրքիայի արտգործնախարության (ԱԳՆ) խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ իրենք խորապես վշտացած են Բելգիայի «Humanist Democratic Centre (HDC) կուսակցության կողմից պատգամավոր Մահինուր Օզդեմիրի՝ Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով կուսակցությունից հեռացվելու համար:
«Մենք զարմացած ենք արմատացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող Բելգիայում գործող քաղաքական կուսակցության դրսևորած այս հակաժողովրդավարական որոշումից», - ասել է Բիլգիչը:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ ընտրված պատգամավորի հիմնարար իրավունքներից մեկի՝ խոսքի ազատության արհամարհումն ու կուսակցությունից հեռացումը ակնհայտորեն չի նպաստի Բելգիայում ապրող և մեծ մասամբ Բելգիայի քաղաքացի հանդիսացող 220.000 թուրքերի ինտեգրացիային:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական «Haberler» լրատվակայքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Բելգիայի խորհրդարանի առաջին գլխաշորով կին պատգամվոր, ազգությամբ թուրք Մահինուր Օզդեմիրը հեռացվել է «Humanist Democratic Centre (HDC) կուսակցությունից՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատճառով: Օզդեմիրը նշյալ կուսակցությանը անդամագրվել է 2009-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |