Քաղաքական13:54, 04 Հունիս 2015
Թուրքիայում հայտնի ընդդիմադիր գործչին վերագրվող սկանդալային լուսանկար է հրապարակվել

Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել է Թուրքիայի հանրահայտ ընդդիմադիր գործիչներից մեկին՝ ծագումով զազա քուրդ Սելահաթթին Դեմիթաշին վերագրվող մի լուսանկար:
Լուսանկարում պատկերված «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալների հագուստով 3 անձանցից մեկը, ըստ թուրքական իշխանամետ «Aksam» թերթի, Դեմիրթաշն է, նույն ինքը՝ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության համանախագահը, ում ղեկավարած քաղաքական ուժը մասնակցում է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Աղբյուրի համաձայն՝ լուսանկարն արվել է 1999 թվականին Հյուսիսային Իրաքում գտնվող ՔԲԿ-ի ռազմական ճամբարում: «Facebook» սոցիալական կայքում լուսանկարը 2 օրվա ընթացքում տարածվել է ռեկորդային արագությամբ:
Նշենք, որ «ՔԲԿ»-ը պաշտոնական Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |