Քաղաքական10:42, 04 Հունիս 2015
Թուրքիայի իշխող կուսակցությունը լքել է 9 անդամ և անցել քրդամետ ընդդիմադիրների շարքերը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության 9 անդամ, որոնք հանդիսանում en Թուրքիայի հարավ-արևելյան Հաքարի նահանգի Չուքուրջա շրջանի ավագանու անդամներ, լքել են կուսակցության շարքերը և անդամագրվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP):
Թուրքական «demokrathaber» լրատվամիջոցի հաղորդմամբ` ԱԶԿ-ի շարքերը լքել են Թուրան Դողանը, Հասան Յըլմազը, Փինար Թուրանը, ինչպես նաև շրջանային ավագանու անդամներ Զեքի Էրթունջը, Աբիդին Սենեն, Էրգին Դողանը, Քասըմ Սեվինչը, Սեմիյե Այդեմիրը և Իհասան Քարաքուրթը:
Ավելի ուշ նրանք գնացել են Չուքուրջա վարչական շրջանում գտնվող ԺԴԿ-ի շենքի մոտ, որտեղ և հանդիպել են ԺԴԿ-ի շրջանային կառույցի ղեկավարների` Իմադեթթին Դերինի և Թուրքան Բուլութի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |