Տարածաշրջան08:10, 04 Հունիս 2015
Թուրքիայում ահաբեկչական հարձակման է ենթարկվել քրդամետ կուսակցությունը, կա 1 զոհ

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ - HDP) վրա հերթական անգամ զինված հարձակում է տեղի ունեցել:
Թուրքական «Radikal» պարբերականի տեղեկության համաձայն՝ հունիսի 3-ի երեկոյան Բինգյոլի Քարլըօվա շրջանում հայտնաբերվել է հրազենային կրակահերթերից վնասված ԺԴԿ-ի նախընտրական քարոզարշավների միկրոավտոբուսը, իսկ մեքենայից 100մ հեռավորություն վրա գտնվել է սպանված վարորդի դին:
Անվտանգության ուժերը դեպքի վայրում և հարող տարածքներում իրականացնում են լայնամասշտաբ աշխատանքներ` ահաբեկչին կամ ահաբեկիչներին հայտնաբերելու ուղղությամբ:
Թուրքիայի «Մարդու իրավունքների ասոցիացիայի» կազմած հաշվետվության համաձայն՝ 2015թ. մարտի 23-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի կուսակցությունների գրասենյակներին, փոխադրամիջոցներին, թեկնածուներին, հանրահավաքներին և նախընտրական աշխատանքներին ուղղված հարձակումների, ահաբեկումների, սպառնալիքների և ոստիկանական ճնշումների թիվը ընդհանուր առմամբ կազմել է 187: Դրանցից 168-ը բաժին է ընկել ԺԴԿ-ին, 12-ը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ- AKP), 6-ը՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺՀԿ – CHP) , 2-ը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ – MHP):
Հարձակումների արդյունքում ընդհանուր առմամբ տուժել է 97 մարդ, որոնցից 93-ը ԺԴԿ-ի ներկայացուցիչ է: Ընդհանուր առմամբ այս գործերով ձերբակալվել է 10 մարդ, որոնցից միայն մեկն է ազատազրկվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |