Տարածաշրջան06:59, 05 Հունիս 2015
Նախընտրական բախումներ Էրզրումում

Ներկաիս Թուրքիայի կազմում գտնվող Էրզրում (պատմ. Կարին) քաղաքում քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կողմից նախօրեին կազմակերպված հանրահավաքից առաջ բախումներ են տեղի ունեցել:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` հանրահավաքի մեկնարկին զուգահեռ հարյուրավոր մարդկանց մի բազմություն երթի է դուրս եկել` ընդդեմ ԺԴԿ-ի հանրահավաքի: Թուրքիայի դրոշներով երթի դուրս եկած ակտիվիստները փորձել են թույլ չտալ, որպեսզի Էրզրումում ԺԴԿ-ականները հանրահավաք անցկացնեն: Այդ մասին նրանք նաև հայտարարել են, ինչը հանդիսացել է բախման առիթ նրանց ու հանրահավաքի կողմնակիցների միջև:
Բախմանը միջամտել են թուրքական ոստիկանական ուժերը, որոնք ստիպված են եղել կիրառել ջրաշիթեր և արձյունքաբեր գազ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |