Քաղաքական10:02, 06 Հունիս 2015
Թուրքական TRT հեռուստաալիքը 45 ժամ տրամադրել է Էրդողանին, իսկ 25 ժամ ՝ բոլոր ընդդիմադիրներին
Թուրքական հեռուստաեթերում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ անհավասար քարոզարշավ է ընթանում: Թուրքական ընդդիմադիր «t24.com.tr» կայքը նկատել է տալիս, որ հանրային համարվող և հասարակության համար լրատվություն կազմակերպելու պարտավորություն ունեցող TRT հեռուտաալիքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում անհամեմատ ավելի շատ եթերաժամանակ է տրամադրում Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում« կուակցությանը (ԱԶԿ – AKP), քան բոլոր ընդդիմադիր ուժերին`
«Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցություն,
«Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցություն,
«Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցություն:
Անգամ թուրքական իշխանությանը մոտ կանգնած «Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» իրականացրած հետազոտությունը փաստում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում TRT-ի եթերում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին տրամադրվել է 45 ժամ, ԱԶԿ-ին՝ 54.5 ժամ, ԺՀԿ-ին՝ 14 ժամ, ԱՇԿ-ին՝ 7.5 ժամ, իսկ ԺԴԿ-ին՝ 3 ժամ:
Թուրքական «Dicle» լրատվական գործակալության համաձայն՝ նախընտրական քարոզարշավի սկզբից՝ ապրիլի 1-ից մինչև հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում եթերում հեռարձակված հաղորդումների, հատուկ ռեպորտաժների և հանրահավաքների ուղիղ միացումների՝ ԱԶԿ-ին տրամադրված ընդհանուր ժամաքանակը կազմել է 168 ժամ:
Նույն ժամանակահատվածում TRT–ի եթերում հեռարձակված 42 հաղորդումներից 22-ին հյուրընկալվել են իշխանության և ԱԶԿ-ի անդամներ, խոսնակներ, թեկնածուներ: Մյու 20 հաղորդումներին ևս, պարզվում է, մասնակցել են ԱԶԿ-ին մոտ կանգնած մտավորականներ, լրագրողներ, ակտիվիստներ: Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այս հաղորդումներին չեն մասնակցել:
«Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» անդամ Էրսին Օնգելը հայտարարել է, որ TRT-ի վարած այս քաղաքականությունը հակասում է Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի՝ անկողմնակալության և կուսակցությունների համար հավասար հնարավորություններ ապահովելու պահանջին և TRT–ն փաստորեն զբաղվել է ԱԶԿ-ի գովազդմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |