• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 20:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:08, 06 Հունիս 2015

Դեմիրթաշը մեկնաբանել է Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունները

Դեմիրթաշը մեկնաբանել է Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունները

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ–HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը մեկնաբանել է հունիսի 5-ին Դիարբեքիրում կայացած ԺԴԿ-ի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունները:

Թուրքական «hyurriyet» պարբերականի տեղեկացմամբ՝ Դեմիրթաշը նախ իր ցավակցությունն է հայտնել բոլոր տուժածներին և ողջ ժողովրդին՝ ընդգծելով, որ հավասարակշռվածություն պահպանելուց բացի իրենք որևէ այլընտրանք չունեն:

«Թող բոլորը հանգիստ լինեն: HDP-ն նմանատիպ թակարդների մեջ չի ընկնի: Մենք կմասնակցենք խորհրդարանական ընտրություններին, ու տա Աստված, հաղթենք»:

Դեմիրթաշը հայտարարել է, որ Թուրքիային այսօր հաց ու ջրից առավել խաղաղություն է պետք և կոչ է արել ժողովրդին՝ տեղի չտալ սադրանքներին ու լարվածություն չստեղծել երկրում` անկախ նրանից, թե ովքեր են պայթյունների հեղինակները: Նա միաժամանակ ընդգծել է, որ բավական խանդավառ ու ոգևորված  հանրահավաքի ավարտին նման արյունոտ միջադեպն իրոք մտածելու տեղիք է տալիս:

«Ես Դիարբեքիրի բնակիչներին կոչ եմ անում պահպանել սթափ դատողությունը: Մենք կշարունակենք ընտրությունների նախապատրաստությունները: Հուսով եմ, որ այդ պայթյունները բացահայտելու համար լուրջ հետաքննություն կիրականացվի և արդյունքները բոլորիս կբավարարեն»,-ասել է ԺԴԿ համանախագահը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}