Տարածաշրջան07:09, 06 Հունիս 2015
Դիարբեքիրում ընդդիմության հանրհավաքի ժամանակ 2 պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ
Երեկ երեկոյան Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ իրար հաջորդած 2 պայթյուն է որոտացել
Թուրքական «Hurriyet»-ի տեղեկացմամբ պայթյունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, կա առնվազն 2 զոհ և 150-ից ավելի վիրավոր: Թուրքական մի շարք այլ լրատավամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն էլ` զոհերի թիվը հասնում է 4-ի, վիրավորներինը` 316-ի:
Պայթյունից հետո հրապարակում հավաքված բազմահազար մարդկան ու ոստիկանական ուժերի միջև ախումներ են սկսվել, ինչից հետո ուժայինները հարկադրված են եղել ջրցան մեքենաներ օգտագործել:
Այդ պահին հրապարակում գտնվող ընդդիմության առաջնորդներից ԺԴԿ համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը ժողովրդին կոչ է արել հանգստություն պահպանել և դուրս գալ հրապարակից` չեղյալ հայտարարելով հանրահավաքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |